Միանալ Աուրային

Երեք ուղի՝ կամավոր, անդամ, գործընկեր։ Ընտրեք ձերը։

Հավաքում ենք միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են տվյալ դիմումի համար։ Դիմումը պահպանվում է մեր համակարգում, և մենք պատասխանում ենք նշված էլ. փոստով։

01 · Կամավոր

Դառնալ կամավոր

Աուրան ձևավորում է հիմնադիր կամավորների թիմը (տե՛ս մեր Instagram-ի բաց կոչը)։ Կամավորական աշխատանքը չի վարձատրվում, բայց կարող են փոխհատուցվել կատարված աշխատանքի հետ կապված ծախսերը։

  1. Լրացրեք դիմումը (2–3 րոպե)։
  2. Կարճ ծանոթության զրույց՝ առցանց կամ Երևանում։
  3. Կամավորի գրավոր համաձայնագիր՝ ըստ կանոնադրության (պարտադիր՝ շաբաթական 20 ժամից ավելի դեպքում)։
  4. Առաջին առաջադրանքը և մենթորը։
Տարիքային խումբ
Հետաքրքրող ուղղություններ

Հաջորդ քայլը՝ կարճ ծանոթության զրույց (առցանց կամ Երևանում), ապա կամավորի համաձայնագրի կնքում՝ ըստ կանոնադրության։

02 · Անդամ

Անդամակցություն

Ըստ կանոնադրության՝ անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած անձ, ով ընդունում է կանոնադրությունը։ 14–17 տարեկանները դիմում են օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ, մինչև 14 տարեկանների փոխարեն դիմում է օրինական ներկայացուցիչը։ Անչափահաս անդամները լիարժեք մասնակցում են գործունեությանը, բայց չեն ընտրվում կառավարման մարմիններում և չունեն ձայնի իրավունք Ժողովում։ Անդամությունն ավտոմատ չի տրվում։

  1. Լրացրեք դիմումը այստեղ (այն համարվում է գրավոր դիմում Խորհրդին)։
  2. Խորհուրդը քննարկում է դիմումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում։
  3. Տեղեկացնում ենք որոշման մասին. մերժումը պատճառաբանված է և կարող է բողոքարկվել Ժողովին։
  4. Ընդունվելուց հետո տվյալները մուտքագրվում են անդամների ռեգիստր։
Տարիքային խումբ
Հետաքրքրող ուղղություններ

Հաջորդ քայլը՝ Խորհուրդը քննարկում է գրավոր դիմումը 30 օրվա ընթացքում։ Անչափահասների դեպքում անհրաժեշտ է օրինական ներկայացուցչի համաձայնությունը։

03 · Գործընկեր

Գործընկերություն

Կանոնադրությամբ Աուրան կարող է կնքել համագործակցության հուշագրեր և համագործակցել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ։ Եթե ներկայացնում եք դպրոց, համալսարան, ՀԿ, բիզնես կամ ցանկանում եք լինել մենթոր, գրեք մեզ։

Աջակցություն (ֆինանսական, նյութական, փորձագիտական)՝ նույն ձևով, «Աջակցության տեսակ» դաշտը նշելով։ Առցանց վճարում դեռ չկա. եղանակը համաձայնեցվում է անձամբ։

Հաջորդ քայլը՝ մենք կուսումնասիրենք առաջարկը և կառաջարկենք հանդիպում։