Թափանցիկություն

Կանոնադրություն, քաղաքականություններ և հաշվետվություններ՝ բաց բոլորի համար։

Թափանցիկությունը, հրապարակայնությունը և հաշվետվողականությունը մեր կանոնադրական սկզբունքներն են։ Ըստ կանոնադրության՝ տարեկան հաշվետվությունը հաստատում է Ժողովը և հրապարակվում է այս կայքում՝ հաստատվելուց հետո 30 օրվա ընթացքում։ Առաջին հաշվետու տարին դեռ չի ավարտվել, ուստի հաշվետվություններ դեռ չկան։

Փաստաթղթեր

Կանոնադրություն և քաղաքականություններ

  • Կանոնադրություն — «ԱՈՒՐԱ» երիտասարդական ՀԿ

    Հիմնադիր ժողովի կողմից հաստատված կանոնադրության տեքստը (2026 թ., «փոփոխված -2» տարբերակ)։ Պետական գրանցման տվյալները փաստաթղթում լրացված չեն, ուստի սա դեռ պետական գրանցմամբ հաստատված վերջնական տարբերակ չի համարվում։ Կանոնադրությունը հայերեն է. անգլերեն թարգմանությունը կազմվում է միջազգային համագործակցության նպատակով, անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տեքստը (կետ 81)։

    Տարբերակ
    Փոփոխված -2
    Ամսաթիվ
    Կարգավիճակ
    Ընդունված հիմնադիր ժողովի կողմից
    Ֆայլը դեռ կցված չէ

Բողոքներ և ահազանգեր

Ինչպես հայտնել խախտման մասին

Կանոնադրությունը նախատեսում է բողոքների և ահազանգերի մատչելի մեխանիզմ, որով ցանկացած անձ կարող է հայտնել կազմակերպության գործունեության հետ կապված խախտումների մասին՝ առանց հետապնդման վտանգի։ Մինչև առանձին ընթացակարգի հրապարակումը գրեք մեզ contact.ayo.ngo@gmail.com հասցեով՝ «Բողոք» թեմայով։