Գաղտնիության քաղաքականություն

Այս էջը բացատրում է, թե ինչ տվյալներ ենք հավաքում կայքի ձևերի միջոցով և ինչպես ենք դրանք օգտագործում։

Ինչ ենք հավաքում

Միայն այն տվյալները, որոնք լրացնում եք դիմումի ձևում (անուն, էլ. փոստ, ըստ ցանկության՝ հեռախոս, ինչպես նաև ձեր պատասխանները)։ IP հասցեն չի պահվում. պահվում է միայն դրա անդառնալի հեշը՝ չարաշահումները կանխելու համար։

Ինչու

Ձեր դիմումին պատասխանելու, կամավորության կամ անդամակցության գործընթացն իրականացնելու համար՝ ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, իսկ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերի դեպքում՝ նաև GDPR-ին համապատասխան (կանոնադրություն, կետ 69)։

Ձեր իրավունքները

Կարող եք ցանկացած պահի խնդրել դիտել, ուղղել կամ ջնջել ձեր տվյալները՝ գրելով contact.ayo.ngo@gmail.com։ Կայքը չի օգտագործում գովազդային հետևող cookie-ներ։